Լրահոս

1989թ. փրկել են երեխայի, որը 12 տարի ապրել է փայտե սունդուկի մեջ. ահասարսուռ պատմություն (լուսանկարներ)

1989թ. փրկել են երեխայի, որը 12 տարի ապրել է փայտե սունդուկի մեջ. ահասարսուռ պատմություն (լուսանկարներ)

Մարիա Միխալցինի կյանքի պատմությունը ժամանակին շատերին է շոկի մեջ գցել: Աղջիկը  12 տարի ապրել է փայտե սունդուկի մեջ: Նրա տունը բառի բուն իմաստով հենց սունդուկն էր:

Մարիայի մայրը ապրել է գյուղում, չշփվող, փակ կին էր, ով նույնիսկ ընկերներ չուներ: Նրա միակ շփումը սկսվում և ավարտվում էր կոլխոզում, որտեղ նա կթվորուհի էր աշխատում: 

1977 թվականին նա երեխա է ունենում, և, ամենայն հավանականությամբ, վախենալով հասարակության քննադատությունից, որ երեխան ապօրինի ծնունդ է, նա որոշում է բոլորից թաքցնել երեխային: 

Շուրջ  12 տարի ոչ ոք չէր կասկածում, որ Լյուբով Միխալցինայի տանը բացի իրենից երեխա էլ է ապրում: Նա երբեմն աշխատանքի վայրից կաթ էր տանում՝ ասելով՝ շան համար է: Սարսափելի ճշմարտությունը բացահայտվում է միայն նրա մահից հետո, 1989 թվականին:

Երբ Լյուբովը աշխատանքի չի գնում մի քանի օր, նրա գործընկերները անհանգստանում են և միլիցիոներների հետ գնում են նրա տուն, որտեղ Լյուբովին մահացած են գտնում: Այդ ժամանակ էլ տարօրինակ ձայներ են լսում սենյակից, և երկար փնտրտուքներից հետո հասկանում են, որ ձայնը  փայտե սունդուկից է դուրս գալիս: 

Պարզվում է, որ  սունդուկի մեջ ապրող երեխան հազվադեպ է դուրս եկել իր բնից, նա թեև 12 տարեկան էր, բայց  միայն կարողանում էր սողալ գետնի վրայով:

Մարիան շատ  բարդ ֆիզիկական և հոգեբանական շեղումներով է  եղել՝ չի կարողացել քայլել, խոսել և որևէ բան անել առհասարակ: Սնվել է միայն կաթով և հացով:

Ցավոք  մի շարք հիվանդություններին զուգահեռ, Մարիան կորցրել է նաև քայլելու ունակությունը, քանի որ երկար ժամանակ ապրելով նեղ սունդուկում  նրա ոտքերը դեֆորմացվել էին: 

Այսօր սուդուկում ապրած աղջիկը բնակվում է  սահմանափակ հնարավորություններով մարդկանց ինտերնատում: Նա ունի ընկերներ,  հաճույքով շփվում է լրագրողների հետ, չնայած իր կյանքի առաջին 12 տարիների մասին նախընտրում  է լռել: 


 

Մեկնաբանություններ