Լրահոս

28 տարեկան այս աղջիկը նիհարել է 100 կգ, պլաստիկ վիրահատություն արել և գեղեցկուհի դարձել. անհավատալի փոփոխություն (լուսանկար, տեսանյութ)

28 տարեկան այս աղջիկը նիհարել է 100 կգ, պլաստիկ վիրահատություն արել և գեղեցկուհի դարձել. անհավատալի փոփոխություն  (լուսանկար, տեսանյութ)

Ալյոնա Կաշինան Իժևսկից է, ՌԴ։ Այս աղջիկը 28 տարեկան է և նա այն հերոսներից մեկն է, ով իր կամքի ուժի  շնորհիվ կարողացել է  1 տարի և 8 ամիսների ընթացքում մոտենալ իր երազանքին և ունենալ գեղեցիկ կազմվածք ու արտաքին։ 

Ալյոնան պատմել է, որ ավելորդ քաշի պատճառով նա տառապում է դեռևս մանկուց։ Ծնողները քիչ են ուշադրություն դարձել նրա սննդակարգին, աղջիկը կերել է այն, ինչ ուզել է։ Արդյունքում  հավաքել է մոտ  200 կգ քաշ։ Ավելորդ քաշը սկսել էր ազդել նաև նրա առողջականի վրա, ամեն ամիս ի հայտ էին գալիս նորանոր առողջական խնդիրներ։ Եվ հենց այդ խնդիրներն էլ ստիպեցին Ալյոնային լրջորեն զբաղվել քաշի նվացեցմամբ։ 


 

Մինչ այդ իհարկե նա փորձել էր որոշ դիետաներ, սակայն  20 կգ նիհարելուց  ավել ոչ մի կերպ չէր կարողացել։ 

Վերջապես նա որոշում է դիմել մասնագետներին։  Բժիշկները հասկանում են, որ Ալյոնան այդ քաշով  չի կարողանա ինքնուրույն նիհարել, որոշում են ստամոքսի փոքրեցման վիրահատություն անել և դիետաներ նշանակել։

Չափազանց մեծ դժվարություններ հաղթահարելով՝ Ալյոնան  68 չափսից հասնում է 48-ի։

Նա իրոք շատ երջանիկ է այսօր և կարող է նույնիսկ մտածել իր անձնական կյանքը դասավորելու մասին, որը մինչ այդ անհնարին էր թվում։


 


 

Մեկնաբանություններ