Լրահոս

«3 տարեկան էր, սիրտը ծակեցի, որ խրատվի». ոստիկանին սպանած երիտասարդների մայրը ևս 2 երեխա է խնամում

«3 տարեկան էր, սիրտը ծակեցի, որ խրատվի». ոստիկանին սպանած երիտասարդների մայրը ևս 2 երեխա է խնամում

38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության, ոստիկանի վրա հարձակման համար, ինչպես հայտնել ենք, մեղադրանք է առաջադրվել եղբայրներ Հրաչ ու Սարգիս Գալստյաններին: «Ազատություն»-ն այցելել է Պռոշյան գյուղում գտնվող նրանց տուն, ականատես եղել սարսափելի պայմանների: Ըստ աղբյուրի՝ դեպքից կարճ ժամանակ առաջ եղբայրներից մեկը մյուս եղբորն է դանակահարել, մայրն էլ նրանց հարվածել մոխրամանով: Մայրը նաև պատմել է՝ ինչպես է տարիներ առաջ խրատական նպատակներով դանակահարել 3-ամյա որդուն ու ազատազրկվել:

Այս սարսափելի պայմաններում այժմ մեծանում են նաև երկու անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ: Հարևանների հավաստմամբ՝ մայրն ամեն օր աղբավայր է գնում խմած, ետ գալիս հարբած: Պատկան մարմիններն այժմ քննում են ընտանիքի մյուս երեխաներին հատուկ խնամքի կենտրոններում տեղավորելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ