Լրահոս

4 էֆֆեկտիվ արտահայտություն, որոնք կօգնեն ձեզ չիջնել անտակտ մարդու մակարդակին

4 էֆֆեկտիվ արտահայտություն, որոնք կօգնեն ձեզ չիջնել անտակտ մարդու մակարդակին

Հոգեբանները առանձնացրել են 4 արտահայտություն, որոնք անտաշ և բռի մարդու հետ շփվելիս կօգնեն ձեզ  չիջնել նրա մակարդակին, չկորցնել արժանապատվությունը և նրան վատ վիճակի մեջ դնել:  

Եթե ձեզ սկսում են կոպտել, ձեր վզին փաթաթել կարծիքը,  փակել ձեր բերանը, մի շտապեք կոպտել այդ մարդուն, այլ ասեք ուղղակի   «շնորհակալություն» և հեռացեք: Հավատացեք  ձեր այդ պատասխանից նա ուղղակի  կխելագարվի, կգազազի, քանի որ  ձեր հետ պատերազմել արդեն չի ստացվի: Եվ նա ուղղակի վատ վիճակի մեջ կհայտնվի տվյալ շրջապատում:

Եթե ձեր հասցեին վիրավորանքներ և զրպարտություն եք լսում,  ուղղակի այդ մարդուն մեկ հարց տվեք՝ «Որտեղից ձեր մեջ այդքան չարություն»: Առաջիկայում, հավատացեք, նա  երկար կմտածի ձեր հարցի շուրջ:

Մեկ այլ  արտահայություն էլ հետևյալ է՝  «Իսկ ինչ պատասխան եք ինձնից սպասում»:

Եվ վերջին արտահայտությունը, որը հնարավորություն կտա ձեզ հեշտ և արագ հեռանալ ձեզ տհաճ խոսակցությունից՝ «Եկեք այդ մասին խոսենք վաղը» արտահայտությունն է: Այս դեպքում նույնպես դուք նրան ոչ մի հնարավորություն չեք տա որևէ շրջապատում ներկա գտնվել ձեզ ոչ հաճելի խոսակցությանը: 

Տեսանյութի խորհուրդները նույնպես կօգնեն ձեզ անտակտ մարդկանց հետ շփվելիս:

Մեկնաբանություններ