Լրահոս

4 միֆ հղիության ընթացքում սեռական կյանքով ապրելու մասին

4 միֆ  հղիության ընթացքում սեռական կյանքով ապրելու մասին

Միֆ 1. Հղիության ընթացքում սեքսը վնասակար է մոր և պտղի համար

Իրականություն։ Սեքսոլոգիայի տեսանկյունից սեռական կյանքը ոչ մի տարիքում և ոչ մի վիճակում չի կարող վնասակար լինել։ Եթե օրգանիզմում խնդիր կա, սեռական ակտիվությունն ինքնուրույն կորչում է։ Եթե սեռական հարաբերությունը ցանկալի է և հաճույք է պատճառում, ուրեմն օրգանիզմն այն վիճակում է, որ կարելի է սեռական կյանք վարել։ Այդ բանաձևը ճիշտ է միշտ

Հղիության դեպքում, եթե կինն իրեն լավ է զգում և գանգատներ չունի, ապա պետք չէ սահմանափակումներ դնել։ Կարևորն այն է, որ նա ֆիզիկապես ծանրաբեռնված չլինի։ Միակ հակացուցումը կարող է լինել վիժման վտանգը։ Այդ դեպքում ոչ միայն չի կարելի սիրով զբաղվել, այլև օրգազմ զգալ, քանի որ այն արգանդի կրճատում է առաջացնում։

Միֆ 2. Հղի կինը գրավիչ չէ

Իրականում։ Եթե տղամարդը սիրում է կնոջը և ցանկանում է նրանից երեխա ունենալ, ապա նա չի կարող կորցնել իր գրավչությունը հղիության ընթացքում։ Այդ շրջանում կինն անգամ ավելի գրավիչ է, քանի որ երջանիկ է։

Միֆ 3. Հղիության երկրորդ կեսին պետք է հրաժարվել դասական դիրքից (դեմ առ դեմ, տղամարդը վերևից)

Իրականում։ Դիրքը նշանակություն չունի։ Պտուղն արգանդում պաշտպանված է պտղաջրով և նրան վնասել անհնար է։ Պետք է կողմնորոշվել կնոջ զգացողություններով․ եթե նա իրեն լավ է զգում, ուրեմն երեխան էլ է լավ։


Միֆ 4. Քանի դեռ կինը հղի է, պետք է պահպանակ օգտագործել երեխային վարակներից պաշտպանելու համար

Իրականում։ Եթե ամուսինը ոչ մի վարակ չունի և կինն էլ առողջ հղիություն է տանում, ապա պահպանակի կարիք չկա։ Երբեմն լյուբրիկանտի կարիք է զգացվում, քանի որ հղիության ընթացքում սեռական ուղիների խոնավացման ֆունկցիան թուլանում է։

Մեկնաբանություններ