Լրահոս

41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել. նա մահից առաջ գրություն է թողել

41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել. նա մահից առաջ գրություն է թողել

ArmDaily.am-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 27-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ ինքնասպանություն գործած 41-ամյա տղամարդը նախորդ օրը հերթական անգամ վիճել է կնոջ հետ, վերջինս երեխաներ հետ հեռացել է տնից։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց. «Հունիսի 27-ին ժամը 08.30-ին հիվանդանոցից hաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ.07.30-ին շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը, որտեղ արձանագրվել է բնակիչներից 1979թ.ծնված տղամարդու «Կենսաբանական մահ:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վերջինս տանը հարակից խորդանոցում, թելից գործված պարանով առաստաղի երկաթյա ամրանից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որի վերաբերյալ խոհանոցի սեղանին թողել է գրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»։

Մեկնաբանություններ