Լրահոս

5 բան, որոնց պատճառով աղքատները պարտքերի տակ են ընկնում, իսկ հարուստներն անտարբեր անցնում են կողքով

5  բան, որոնց պատճառով աղքատները պարտքերի տակ են ընկնում, իսկ հարուստներն անտարբեր անցնում են կողքով

Շատերս էլ մեր շրջապատում տեսնում  ենք, թե ինչպես են ծայրը ծայրին հասցնող ընտանիքները մեկ էլ մի շքեղ ապրանք գնում ու պարտադիր դա «շողացնելով» ցուցադրում բոլորին։ 

Այս սինդրոմը հատկապես շատ նկատելի է փոքր քաղաքներում։ Տարբեր հետազոտություններ կատարելով, հոգեբանները պարզել են, թե որոնք են այն   5 բաները, որոնք անպայման գայթակղում ենք աղքատներին, գցում նրանց պարտքերի տակ, զրկում նույնիսկ հացից, իսկ ահա հարուստները անտարբերությամբ են անցնում դրանց կողքով։ 

1 Բնական մորթուց մուշտակներ 

Եվրոպայի հարուստները վաղուց արդեն հրաժարվել են  բնական մորթուց մուշտակներ կրել։ Նրանք գերադասում են գույնզգույն նորաձև վերարկուներ։ Իսկ եթե Եվրոպայում հանկարծ մուշտակով կին տեսնեք  հաստատ նա եվրոպացի չէ։ 

2 Ոսկյա զարդեր

Նախկինում մարդու նյութական վիճակը կարելի  էր չափել ըստ նրա կրած ոսկյա զարդերի։ Այսօր արդեն այդ թրենդը վաղուց հնացել է։ Այն միայն մնացել է աղքատների գլխներում, թե ոսկով կարող ես հասարակության մեջ դիրք ապահովել։ Իրական հարսուստները այսօր կրում են կամ սահմանափակ թողարկված  ոսկյա զարդեր՝ նախընտրելով մեծ զարդեր և  թանկարժեք քարեր կամ էլ ոչինչ։ Իսկ ամենօրյա ոսկյա զարդերն արդեն ակտուալ չեն։

3 Թանկ բրենդային հագուստներ

Այսօր նորաձև է մինիմալիզմը։ Հարուստները նախընտրում են մասս-մարկետներում հագնվել, իսկ գումարները ծախսել ճանապարհորդությունների և այլ ներդրումների վրա։ Մինչդեռ աղքատները «կիսվում են մեջտեղից» այս կամ այն բրենդային հագուստն ունենալու համար։

4  Հեռախոսներ

Նոր հեռախոսները համաճարակի նման բան են աղքատ մարդկանց համար։ Նոր հեռախոս գնելու համար, նրանք պատրաստ են նույնիսկ վարկերի տակ ընկնել,  պարտքեր կուտակել, որպեսզի կարողանան ինքնավստահ քայլել փողոցում՝ «շողացնելով»  նոր մոդելի հեռախոսները։ Հարուստները ևս անտարբերն են, նրանք գերադասում են ավելի շատ հարմարավետ փոքրիկ հեռախոսներ, որոնք ուշադրություն չեն գրավում և չեն շեղում առօրյա կյանքում։ 

5 Պլաստիկ վիրահատություններ 

Պլաստիկ վիրահատությունները դարձել են չարիք մարդկության գլխին։ Ւնչ պարտքերի և ինչ զոհողությունների չեն գնում մարդիկ, որպեսզի շքեղ տեսք ունենան։ Իսկ հարուստ մարդիկ անտարբեր են, նրանք ինքնավստահ և գեղեցիկ լինելու համար շատ այլ բաներ ունեն և կյանքում չեն դիմի քիթը կամ ականջները փոխելու համար։


 

Մեկնաբանություններ