Լրահոս

50-ամյա կինը ընդհանրապես չի զգում սառնամանիքը և ձմռանը հագնում է ամառային հագուստ. ահա թե որն է նրա գաղտնիքը (տեսանյութ)

50-ամյա կինը ընդհանրապես չի զգում սառնամանիքը և ձմռանը հագնում է ամառային հագուստ. ահա թե որն է նրա  գաղտնիքը (տեսանյութ)

Գալինա Կուտերյովան Ռուսաստանի Տոլյատի քաղաքից է։ Հենց մոտենում են ցրտերը, Գալինան սկսում է փողոցում զարմացնել բոլորին։ Նա  ձմռանը տանից դուրս է գալիս ամառային հագուստով, ինչը բնականաբար ապշեցնում է մարդկանց։

Գալինան արդեն սովորել է մարդկանց զարմացած հայացքներին։ Նրան նույնիսկ մարդիկ են մոտենում օգնելու նպատակով, բայց դե իրեն ոչինչ պետք չէ, նա սովոր է ձմռան սառնաշունչ եղանակին դուրս գալ ամռային սանդալներով և կարճ հագուստներով։

Գալինան արդեն  50 տարեկան է, բայց 20 տարեկանից էլ երիտասարդ է երևում։ Նա իր երիտասարդ մնալու գաղտնիքը կապում է միմիայն իր առողջ օրգանիզմի հետ։

Մոտավորապես  30 տարեկանում նա ամբողջովին հրաժարվել է կոսմետիկային, մազերի ներկերից և քիմիական բաղադրություն ունեցող այլ միջոցներից։ Նա դեռ երիտասարդ տարիքում լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, և ավանդական բուժումներից արդյունք չստանալով, Գալինան դիմել է ոչ ավանդական բժշկության օգնությանը։ Նա Տալյատիիում գտել է մի բժիշկ, որը նրան ամբողջովին բուժել և փոխել է նրա՝ կյանքին նայելու հայացքները։․
 

Բուժումներից հետո Գալինան սկսել է չզգալ ցուրտը, դեռ ավելին՝ նրա համոզմամբ ցուրտը բոլոր հիվանդությունների դեմ դեղամիջոցն է, քանի որ ըստ նրա՝ սառնամանիքը  դանդաղեցնում է մարդու շնչառությունը, և մարդը սկսում է ավելի դանդաղ շնչել, ինչի արդյունքում օրգանիզմը ուշ է ծերանում։

Դիտեք Գալինային մասին պատմող տեսանյութը և բացահայտեք Գալինային երիտասարդության գաղտնիքը։


 

Մեկնաբանություններ