Լրահոս

51-ամյա կինն ամուսնացավ 17 տարեկան տղայի հետ. ինչպես են նրանք ապրում 18 տարի անց (լուսանկար)

51-ամյա կինն ամուսնացավ 17 տարեկան տղայի հետ. ինչպես են նրանք ապրում 18 տարի անց (լուսանկար)

Կինը երիտասարդ տղայի հետ ծանոթացել էր երիտասարդական կենտրոնում փորձաշրջան անցնելու ժամանակ: Երկուսն էլ սիրում էին երաժշտություն լսել, երբ կինը սովորեցնում էր տղային մեքենա վարել: Մի անգամ հերթական դասի ժամանակ մեքենայի մեջ հնչեց իրենց սիրելի երգը և նրանք համբուրվեցին: 

Հենց այդ պահից սկսած նրանց հարաբերությունները սկսեցին ակտիվորեն զարգանալ: Նրանք իրականում ապշահար վիճակում էին, չէին պատկերացնում ինչպես սկսվեց ամեն ինչ, հատկապես երբ Լինդան երեխաներ ուներ: Իմիջիայլոց Լինդայի երեխաները դեմ չեն եղել  երիտասարդի հետ իրենց մոր  կապին: Նրանք համարում էին, որ դա իրենց մոր ընտրությունն է, որը նրան երջանիկ կդարձնի: 8 ամիս անց զույգն ամուսնանում է: 

Բնականաբար նրանց շրջապատը միանշանակ չընդունեց այդ ամուսնությունը, ինչեր ասես որ չխոսեցին նրանց մոտալուտ բաժանման մասին, նույնիսկ վստահ էին, որ մեկ  շաբաթից ավել չի ձգվի նրանց կապն ամուսնությունից հետո:  Ստացվեց այնպես, որ  2019 թվականին զույգը տոնեց  իրենց ամուսնության  18  տարին: 

Զույգը պնդում է, որ իրենց քիչ է հետաքրքրում հասարակական կարծիքը և իրենց ամուսնությունը բոլոր մյուս ամուսնություններից ավելի երկար է տևելու: Չնայած բոլոր հանգամանքներին, զույգը  շատ կապված է միմյանց ջերմ սիրով: 


 

Մեկնաբանություններ