Լրահոս

6-րդ հարկից ընկած փոքրիկի բուժումն ավարտված է. ընտանիքը պատրաստվում է մեկնել ԱՄՆ

6-րդ հարկից ընկած փոքրիկի բուժումն ավարտված է. ընտանիքը պատրաստվում  է մեկնել ԱՄՆ

«Աուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:

Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից: Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:

Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին»:

 Հիշեցնենք, սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, որը, ըստ նախնական տվյալների, ընկել էր նույն շենքի 6-րդ հարկից:


 


 

Մեկնաբանություններ