Լրահոս

61-ամյա ամերիկուհին երեխա է ունեցել իր համասեռամոլ որդու համար

61-ամյա ամերիկուհին երեխա է ունեցել իր համասեռամոլ որդու համար

ԱՄՆ Նեբրասկա նահանգի 61-ամյա բնակիչ Սեսիլ Էյլը ծնեց իր թոռնուհուն: Կինը սրտի տակ երեխա է կրել 32-ամյա համասեռամոլ-որդու՝ Մեթյուի և նրա 29-ամյա ամուսնու՝ Էլիոտ Դոգերթիի համար: Սեսիլը (որի դաշտանադադարը տասը տարի առաջ է եղել) առաջարկեց դառնալ զույգի՝ արտամարմնային բեղմնավորմամբ երեխայի փոխնակ մայրը: Բժիշկները հետազոտել են կնոջը և հավանություն տվել նրա գաղափարին: 

Բեղմնավորման համար ձվաբջիջը տրամադրել է Էլիոտի քույրը՝ Լեան։  Daily Mail-ի փոխանցմամբ՝ աղջիկ ծնվեց, որին Ումա են կոչել: Ի զարմանս բժիշկների՝ կենսաթոշակառուն իր ուժերով ծննդաբերեց՝ առանց կեսարյան հատման։ 

Իր տեսակով եզակի նորածինը Սեսիլի և՛ թոռնիկն է, և դուստրը, իսկ Լեայի ու Էլիոտի՝ զարմիկն ու դուստրը միաժամանակ։


 

Մեկնաբանություններ