Լրահոս

63 համարի կոշիկ՝ 20-ամյա երիտասարդի համար (լուսանկարներ, տեսանյութ)

63 համարի կոշիկ՝ 20-ամյա երիտասարդի համար (լուսանկարներ, տեսանյութ)

Կառլ Գրիֆիտը  ապրում է Մեծ Բրիտանիայում, նա 20 տարեկան է, ունի  197 սմ հասակ և, բառի բուն, իմաստով հսկա ոտնաթաթեր:  Երիտասարդի կոշիկները  63 չափսի են: Բնականաբար միանգամից այդ թիվն ընկալելը դժվար է, քանի որ դժվար է պատկերացնել  60 սմ երկարությամբ ոտնաթաթ:

Կառլի ոտքերը շատ արագ էին աճում: Դեռ  12 տարեկանում Կառլը հագնում էր 43 համար կոշիկներ և տարեց տարի այդ թիվն աճում էր: Նրա ծնողները մտահոգ էին, քանի որ նրանից ոչ մեկը չուներ այդ մեծության ոտքեր:

Երիտասարդն, իհարկե, դժվարություններ ունենում է, հատկապես կոշիկներ գնելիս: Կոշիկ արտադրող ընկերությունները 47 համարից բարձր կոշիկներ չեն արտադրում, քանի որ դրանից մեծ  չափի կոշիկներ հագնողների թիվը կարելի է մատների վրա հաշվել և  Կառլին մնում է միայն հատուկ իր ոտքերի չափսին համապատասխան կոշիկներ պատվիրել:
 


 


 

Կառլի մասին պատմող տեսանյութը:

Մեկնաբանություններ