Լրահոս

ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին

ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին

Mediaport տելեգրամյան ալիքի տեղեկություններով երեկ ձերբակալվել է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը: Օպերացիան իրականացնում է ԱԱԾ-ն՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով:

Ավելի ուշ Mediaport-ը գրել է, որ «Ամերիաբանկի» խորհրդի նախագահը դուրս է եկել  ԱԱԾ-ից:

«Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ ազատ է արձակել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին:

Հայաստանի ամենախոշոր բանկի նախագահին ԱԱԾ բերման է ենթարկել այսօր՝ ժամը 19:00-ի շրջանակներում, փորձել են ճնշումների միջոցով ցուցմունքներ կորզել բանկի սեփականատերերի և բանկի միջոցով գործարքներ կատարած ընդդիմադիր գործիչների դեմ:

Հարցաքննության վերջում Անդրեյ Մկրտչյանին բերման ենթարկելու արձանագրությունը պատռել են, նրան ճանապարհել տուն:

ԱԱԾ խայտառակ «օպերացիայի» մանրամասները կներկայացնենք առաջիկայում»,- գրել է տելեգրամյան ալիքը:

Մեկնաբանություններ