Լրահոս

Ադելը 45 կգ նիհարել և նմանվել է «տրանսի». ինչպես նիհարել առանց թմրադեղերի և լիպոսակցիայի

Ադելը 45 կգ նիհարել և նմանվել է «տրանսի». ինչպես նիհարել առանց թմրադեղերի  և լիպոսակցիայի

Անցյալ տարվանից սկսած հանրահայտ երգչուհի Ադելի կառուցվածքը կարդինալ փոփոխության է ենթարկվում։ Նա այսօր  արդեն 45 կգ նիհարել է և ընդհանրապես նման չէ իրան, երկրպագուներից շատերը նույնիսկ հեգնել են նրան՝ թե նա ավելի շատ «տրանսի» է նմանվել նիհարելուց հետո։ 

Դե, բնականաբար, մեկ տարվա մեջ այդքան կիլոգրամներ կորցնելուց հետո, երբ կա ինչ որ ընկճվածություն, մաշկի կախվածություն և այլն, չէր կարող միանգամից Ադելին կանացի և թարմ տեսք հաղորդել։ Այնուամենայնիվ դրանք անցողիկ բաներն են։ Մի փոքր ժամանակ հետո Ադելը իր տեսքով կշլացնի բոլորին։ 

Իսկ ինչ միջոցներով է հասել Ադելն այս նիհարության։ Շատերը պնդում էին, որ առանց քիմիական հաբեր կամ լիպոսակցիա հնարավոր չէ հասնել նման արդյունքի։ Բայց Ադելը վերջերս փարատել է նրանց բոլորի կասկածները և բրիտանական պարբերականներից մեկում պատմել՝ ինչպես է նիհարել։ 

Ադելը  հիմնական արդյունքին հասել է Սիրթֆուդ դիետայի շնորհիվ։ Իսկ ի՞նչ է Սիրթֆուդ դիետան։ Այս դիետան իր մեջ  ներառում  է  կանաչ թեյ, ընկույզ, շոկոլադ, ելակ։ Պարզվում է այս մթերքները խթանում են «երիտասարդության գենը»։ Ադելը իր ռացիոնից ընդհանրապես հանել է շաքարը և հիմնականում սնվում է կալորիաները հաշվելով։ Մարզասրահ չի այցելում, չի էլ սիրում, անկեղծացել է երգչուհին, զբաղվում է պիլատեսով։ 

Ասում են որ սիրթֆուդ դիետային հավանություն է տալիս նաև թագավորական ընտանիքը։ 


 

Մեկնաբանություններ