Լրահոս

Ադրբեջանական արկից վնասված տանը գիշերել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, նաև Արայիկ Հարությունյանը

Ադրբեջանական արկից վնասված տանը  գիշերել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, նաև Արայիկ Հարությունյանը

Հուլիսի 14-ին ադրբեջանական հրետակոծությունից այրվել է Այգեպարի բնակիչ Լիդա Եղիազարյանի տան տանիքը: Բարեբախտաբար Լիդա տատիկն այդ պահին տանը չի եղել: Տան վնասվածքներն առաջացել են արկի պայթյունից:

ArmLur.am-ն այսօր այցելել է Լիդա տատիկին, զրուցել նրա հետ: Մեր այցի ընթացքում այնտեղ էր նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ուշագրավ է, որ Լիդա տատիկի տանը մեկ օր գիշերել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր տիրում, սակայն երեկվանից սահմանին համեմատաբար հանգիստ է, կրակոցների ինտենսիվությունն էլ նվազել է:

Մանրամասները՝ տեսանյութում.

Մեկնաբանություններ