Լրահոս

Ադրբեջանցիները մտել են Ստեփանակերտ ու կրակոցներ արձակե՞լ․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Արցախում

Ադրբեջանցիները մտել են Ստեփանակերտ ու կրակոցներ արձակե՞լ․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Արցախում

Կեսգիշերնց անց լուրեր տարածվեցին, թե իբր ադրբեջանցիները գիշերը մտել են Ստեփանակերտ և կրակոցներ արձակել մի քանի ուղղություններով:

 168.am–ը պարզաբանման համար դիմել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին, որը հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, ապա ներկայացրել, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 2 ստեփանակերտցիներ են եղել, որոնք Ստեփանակերտի մի քանի թաղամասերում հասցրել են ավտոմատով օդ կրակել ուշ գիշերին՝ ժամը 2-3-ի սահմաններում, միգուցե մի քիչ ավելի ուշ:

Այս պահին նրանք ձերբակալված են և ոստիկանությունը համապատասխան քնություն է իրականացնում»,- հայտնեց Վահրամ Պողոսյանը, ապա հավելեց.

«Ուզում եմ մեկ անգամ ևս հորդորել մեր բնակիչներին, որպեսզի խուճապի մեջ չհայտնվեն, որովհետև այն տեղեկությունը, որ հայտնվել է մամուլում, թե իբր ադրբեջանցիներ են հայտնվել Ստեփանակերտում, այդպիսի բան չկա:

Ստեփանակերտը և ընդհանուր առմամբ Արցախը շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի և Արցախում գտնվող ռուս խաղաղապահ զորակազմի կողմից շուրջօրյա վերահսկողության ներքո՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը»:

Մեկնաբանություններ