Լրահոս

Ադրբեջանի Զինված ուժերը խախտելով պայմանավորվածությունները՝ իրենց դիրքերն առաջ են տանում Լեռնային Ղարաբաղում. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանի Զինված ուժերը խախտելով պայմանավորվածությունները՝ իրենց դիրքերն առաջ են տանում Լեռնային Ղարաբաղում. Վիտալի Բալասանյան

«Ադրբեջանը բազմիցս խախտում է Արցախի Հանրապետության այսօրվա պայմանական սահմանները։ Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում»,-ռուսական «РИА Новости» գործակալության հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Մեկնաբանություններ