Լրահոս

Աֆրիկացիները բողոքել են, որ չինական պահպանակները փոքր չափերի են

Աֆրիկացիները բողոքել են, որ  չինական պահպանակները փոքր չափերի են

Զիմբաբվեի առողջապահության նախարարը անցյալ շաբաթ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելմանը նվիրված համաժողովի ժամանակ  հայտարարել է, որ Չինաստանից   ներմուծվող պահպանակները փոքր են աֆրիկացիների համար: 

«Հարավային Աֆրիկան ՄԻԱՎ վարակով ամենաընդգրկուն տարածաշրջանն է  և մենք ամեն օր ամենատարբեր եղանակներով խրախուսում ենք վարակի կանախարգելումը պահպանակների օգտագործմամբ»,-ասել է նախարարը: Նա նշել է, որ  մարդիկ տևական ժամանակ է  բողոքում են չինական պահպանակների փոքր չափերից: 

Ի պատասխան՝ պահպանակներ արտադրող չինական ընկերությունը հայտարարել է, որ շատ դժվար է տարբեր չափերի պահպանակներ արտադրել, միաժամանակ հույս է հայտնել, որ կմտածեն այդ ուղղությամբ և կանեն ամեն ինչ աֆրիկյան սպառողներին գոհացնելու համար: 

Մեկնաբանություններ