Լրահոս

Աղջիկ թե տղա. Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ բացահայտում է երեխայի սեռը (տեսանյութ)

Աղջիկ թե տղա. Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ բացահայտում է երեխայի սեռը (տեսանյութ)

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը երեկ ամուսնու հետ փոքրիկ միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում պարզ դարձավ, թե ինչ սեռի երեխա են նրանք սպասում։

Փուչիկները պայթեցնելուց հետո պարզվեց, որ նրանք տղա են ունենալու։ Գոհարը անչափ հուզված էր, նա նույնիսկ չէր կարողանում զսպել արցունքները, ինչը շատ հուզիչ էր։

Գոհարի ամուսնու մասին շատ քիչ բան է հայտնի։ Նա ընդհանրապես չի սիրում սոցիալական ցանցերը,  և նրա կյանքի մասին համարյա ոչինչ հայտնի չէ։ 

Միայն հայտնի է, որ նա Կրասնոդարի  երկրամասից է, Արմավիր քաղաքից և ազգությամբ հայ է։ Նաև հայտնի է, որ մինչև Գոհարին հանդիպելը նա տաքսու վարորդ է աշխատել։

Ինչևէ, երջանկություն ենք մաղթում նրանց ընտանիքին և, իհարկե հաջող, ծննդաբերություն։