Լրահոս

Աղվեսի ձագեր` մազութի տակառում. օգնության են հասել ԱԻՆ փրկարարները (տեսանյութ)

Աղվեսի ձագեր` մազութի տակառում. օգնության են հասել ԱԻՆ փրկարարները (տեսանյութ)

Աղվեսի ձագերին փրկելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Մայիսի 11-ին, ժամը 18։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 108 հասցեում՝ «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ»-ի տարածքում գտնվող մազութի տակառի մեջ, արգելափակված կենդանիներ կան (աղվեսի ձագեր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մազութի տակառից դուրս են բերել աղվեսի ձագերին և տեղափոխել անվտանգ տարածք:



 

Մեկնաբանություններ