Լրահոս

Ահա թե ինչու է եզդի փեսան հարսանիքին խնձորով խփում հարսի գլխին (տեսանյութ)

Ահա թե ինչու է եզդի փեսան հարսանիքին խնձորով խփում հարսի գլխին (տեսանյութ)

Ինչու են եզդիների հարսանիքի ժամանակ խնձորով հարվածում հարսի գլխին: Եզդիների ավանդական հարսանիքը ծիսակատարությունների մի յուրօրինակ վայր էՍակայն բազմաթիվ ծեսերի շարքում մեզ՝ հայերիս,  ամենաշատը հետաքրքրել է թե ինչու է փեսան հարսանիքի ժամանակ խնձորով  խփում հարսի գլխին:

Իրականում այդ ավանդույթը գալիս է դարերի խորքից և ունի յուրօրինակ մեկնաբանություն: Հնում, երբ եզդի երիտասարդ տղային խնդրում էին ցույց տալ իր սիրեցյալի տունը, տղան այդ տան ուղղությամբ խնձոր էր գլորում, և տղայի ծնողներն այդ տանից էին գնում հարս ուզելու:  Հարսանիքի ժամանակ էլ  փեսան խնձորը ոչ  թե հարվածում, այլ նետում է հարսի ուղղությամբ՝ ցույց տալով  բազմության միջից իր սիրեցյալին:

Մեկնաբանություններ