Լրահոս

ԱՀԿ-ն կանխատեսում է կորոնավիրուսի նոր «կործանարար բռնկում»

ԱՀԿ-ն կանխատեսում է կորոնավիրուսի նոր «կործանարար բռնկում»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսել է, որ կորոնավիրուսի նոր բռնկման մեծ սպառնալիք կա: Այս հայտարարությունն արել է կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, գրում է РИА Новости-ն:

«Երկրորդ ալիքը բացառված չէ: Ավելի մեծ թվով երկրներ վերացնում են սահմանափակումները, ակնհայտ է, որ COVID-19 վարակի կրկնակի բռնկման սպառնալիք կա»,- ընդգծել է նա:

Ըստ Կլյուգեի՝ եթե դա ժամանակին չդադարեցվի, նոր բռնկումը կդառնա կործանարար: Փորձագետը հավելել է, որ պատվաստանյութը դեռևս մշակված չէ, ուստի իրավիճակն այժմ «ավելի լավ չէ, քան տարվա սկզբին»:

Մեկնաբանություններ