Լրահոս

Ալիևի առաջին զոհը՝ Էլմար Մամեդյարով. հատված Ալիևի բեմադրությունից

Ալիևի առաջին զոհը՝ Էլմար Մամեդյարով. հատված Ալիևի բեմադրությունից

Աշոտ Մովսիսյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Կառավարության հետ հեռահար նիստին Ալիևի այսօրվա բեմադրությունից

Ալիև - Սակայն ներկայիս պայմաններում ՀՀ վարչապետն ասում է. «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Ես դրան պատասխանում եմ։ ԱԳՆ-ն դրան որևէ մակարդակով պատասխանել է, թե՞ ոչ։ Ես չեմ լսել, ադրբեջանցի ժողովուրդն էլ չի լսել։ Ո՞վ պետք է առաջին հերթին անի դա։ ԱԳՆ-ն լռում է։ Ես ասել եմ, որ բանակցային գործընացում մինչև առաջընթաց չլինի Հայաստանի հետ որևէ համագործակցության մասին խոսք լինել չի կարող։ Դու մի ասա COVID են քննարկում։ Այսինքն մենք COID-ի հետ կապված պետք է օկուպանտներին օգնե՞նք։


Վերջին մի քանի օրվա ընթացքում միայն իմ ցուցումներով են քայլեր կատարվել։ Իմ օգնականի՝ Հիքմեթ Հաջիևի հետ ընթացքում գուցե և 10 անգամ շփման մեջ եմ. Սա արա, նա արա, սա նրան ասա, այս հրահանգը նրան ասա.
ԱԳ նախարարը ինչո՞վ էր զբաղված։ Որտե՞ղ էր։ Ամսի 12-ին դեպքերը տեղի ունենալուց հետո մենք աշխատավայրում ենք, վարչապետը աշխատավարյում, ես մինչ առավոտ աշխատավայրում։ Պն նախարարը, ԳՇ պետը, ՊԱԾ պետը, ՆԳ նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության պետը, Անվտանգության խորհրդրի քարտուղարը, գիշերը մինչ առավոտ աշխատավարյում են։ Ես չեմ կարողացել գտել ԱԳ նախարարին։ Ես Ալի Ասադովին հարցրել եմ. Որտե՞ղ է։ Քեզ ի՞նչ է ասել։ Ասա
Վարչապետ – Պարոն նախագահ, հարցրել եմ, ասել է՝ ես տնից եմ աշխատում։
Ալիև – Ինչպե՞ս թե տնից եմ աշխատում։

Վարչապետ – Այո, ասել է տնից եմ աշխատում։ Ես Է. Մամեդյարովին զանգեցի և փոխանցեցի ձեր ասածները, հարցեցի դու այդ դեպքերի մասին ե՞րբ ես իմացել և որտեղ էիր։ Ասել է. տնից եմ աշխատել։ Ասեցի ժամ առ ժամ ասա, որտե՞ղ էիր։ Կրկին ասեց թե տնից է աշխատել։ Կեսօրին ժամը 3-ին եմ լսել։ Այնուհետև ասել է, որ մոտ ժամը 6-ին, 7-ին Հիքմեթ Հաջիևի հետ եմ խոսացել հեռախոսով....Ահա այսքանը, ձեր ասածները հասցրել եմ նրան և ասել, որ այսպես չի լինի։ Մենք բոլորս աշխատավայրում ենք։ Գործընթացները պարոն նախագահն է կառավարում։ Դու որպես ԱԳ նախարար, սա, սա, սա արա, այսինքն ձեր ասած հանձնարությունները։ Հարցեցի ինչու՞ ես տանն աշխատում։ Արի աշխատավայր, քո կաբինետ և այլն։ Հանձնարությունը այդպիսինն էր....
Ալիև - Պարզ է, կարիք չկա ավելի խորանալու։ Շատ բաներ կարող եմ ասել։ Կարծում եմ այսքանը բավական է։ Սակայն մենք բոլորս՝ և ղեկավար կազմը և հանրությունը պետք է իմանանք, թե իրական պատկերը ինչից է բաղկացած, որպեսզի ճիշտ քայլեր կատարենք....

Մեկնաբանություններ