Լրահոս

Ամեն օրը սկսեք վարսակաշիլայով և կարճ ժամանակում կտեսնեք արդյունքները

Ամեն օրը սկսեք վարսակաշիլայով և կարճ ժամանակում կտեսնեք  արդյունքները

Անշուք տեսք ունեցող այս շիլան օգտակար և սննդարար նյութերի մի աբողջ պաշար է: 

Մասնագետներն ասում են, որ շիլան վաղուց արդեն դարձել է մարդկանց նախաճաշի հիմնական բաղադրիչը:

Վարսակաձավարի պարբերաբար օգտագործումը նպաստում է օրգանիզմի մաքրմանը տոկսիններից և մյուս վտանգավոր նյութերից: Այն նպատում է նաև շաքարի իջեցմանը արյան մեջ: Շիլան հատկապես օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ունեն շաքարախտ: 

Ընդհանրապես վարսակը իր յուրօրինակ բաղադրության շնորհիվ ունակ է  օրգանիզմում կանխել  քաղցկեղի ուռուցքի զարգացումն ու մետոստազների տարածումը:  Վարսակաշիլայի ամենօրյա օգտագործումը, ինչպես նշում են փորձագետները, նվազեցնում է  հաստաղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: 

Պետք է նշել սակայն, որ վարսակը դժվարամարս է և ստամոքսը դժվարությամբ  է այն մարսում, նույնսիկ գազեր է առաջացնում: 

Խորհուրդ է տրվում է ուտելիս երկար ծամել՝ էլ ավելի մանրացնելով վարսակաձավարի հատիկերը շիլայի մեջ և հեշտացնել մարսողության համակարգի գործը: 

Մեկնաբանություններ