Լրահոս

Ամենահայտնի ճաշատեսակը կյանքի համար ամենավտանգավորը դուրս եկավ

Ամենահայտնի ճաշատեսակը կյանքի համար ամենավտանգավորը դուրս եկավ

Երկարատև հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհում ամենահայտնի ճաշատեսակը՝ տապակած կարտոֆիլը, համարվում է ամենավտանգավորը:  

Աշխարհի տարբեր երկրների մասնագետները  եկել են եզրակացության, որ տապակած կարտոֆիլը կարողա է  հասցնել հանկարծամահության:

Փորձագետները վերլուծել են էքսպերիմենտին մասնակցած  ավելի քան 4000 պացիենտի տվյալներ: Հետազոտությունը տևել է  8 տարի:

Այդ ընթացքում մահացել է  236 մարդ, կարևոր է այն հանգամանքը, որ մարդկանց տարիքը տատանվում էր 45-79-ի միջև:  

Նախնական տվյալների համաձայն հանկարծամահությունը վրա է հասել այն մարդկանց մոտ, ովքեր տապակած կարտոֆիլ են օգտագործել շաբաթ 2 անգամից ավել:

Մասնագետները  խորհուրդ են տալիս անցում կատարել ավելի առողջ սննդի, իսկ օրինակ կարտոֆիլը օգտագործել  խաշած կամ ջեռոցում եփված վիճակում: 

Ներկայացնում ենք մթերքներ, որոնք նույնպես վտանգավոր են կյանքի համար:

Մեկնաբանություններ