Լրահոս

Ամենակարևորը ինքդ քեզ զբաղեցնելն է. Միշա Գալուստյանը ցույց է տվել` ինչով է զբաղվում տանը կարանտինի օրերին (լուսանկար)

Ամենակարևորը ինքդ քեզ զբաղեցնելն է. Միշա Գալուստյանը ցույց է տվել`  ինչով  է զբաղվում տանը կարանտինի օրերին (լուսանկար)

Հայտնի ռուսաստանյան հաղորդավար և հումորիստ Միխայիլ Գալուստյանն Instagram-ի իր էջում անուշիկ լուսանկար է տեղադրել։

Լուսանկարում նրա դուստրն է՝ 10-ամյա Էստելլան` իր փոքրիկ զարմիկի հետ։ Նրանք դիմակներով են և բժշկական համազգեստով։

«Մեր ապագա բժիշկները։ Իմ ավագ դուստրն ու եղբորորոդին։ Ինչ պուպուշ են»,-մակագրել է նկարը Գալուստյանը։

24 ժամում լուսանկարը գրեթե 150 հազար մարդ է հավանել։ «Բժիշկների այսպիսի թիմով մենք ոչ մի կորոնավիրուսից չենք վախենում։ Աղջիկը շատ նման է հորը», «Խելոք երեխաներ են, ինչպես հորեղբայրն է, այնպես էլ երեխաները», «Սատ մլութ են», «Կանչի են եկել համովները», «Հիասքանչ ֆոտո է, երեխաները հրաշք են», «Ինչ լավն են, բժշկի ճամպրուկը կատվին տեղափոխելու վանդակի է նման»։ Այսպես են համացանցի օգտատերերը մեկնաբանել լուսանկարը, իսկ ինչ-որ մեկը հենց հումորիստին է գովել․ «Ամենակարևորը ինքդ քեզ զբաղեցնելն է։ Օրինակ վերցրեք այս մարդուց, ինչպես կարող է՝ զբաղեցնում է իր երեխաներին»։



 

Մեկնաբանություններ