Լրահոս

Ամենաշքեղ թաղումները գնչու բարոններին են. նրանց թաղում են իրենց շքեղ մեքենաներով և թանկարժեք իրերով հանդերձ (լուսանկարներ)

Ամենաշքեղ թաղումները գնչու բարոններին են. նրանց  թաղում են իրենց շքեղ մեքենաներով և թանկարժեք իրերով հանդերձ (լուսանկարներ)

Շատերը սովորաբար գնչուներին պատկերացնում են որպես փողոցում շրջող գուշակներ, ովքեր հիմնականում այդ աշխատանքով են պահում իրենց գոյությունը: Սակայն ինչպես և բոլոր հասարակություններում, գնչուների մոտ ևս կա խիստ արտահայտված սոցիալական շերտավորում: Նրանք նույնպես ունեն իրենց օլիգարխները՝ բարոնները, ում յուրահատուկ է շքեղ առանձնատները, գերթանկարժեք զարդերն ու ավտոմեքենաները։

Բարոնների թաղումը նույնպես շքեղ, այնքան շքեղ, որքան իրենց ապրած կյանքը։

Նրանց գերեզմանների հուշարձանները պետք է լինեն հսկայական,  շքեղ ապրանքների տեսքով։

Ոմանք հուշարձան են սարքում  շքեղ մեքենաներից։ 


 

Գերեզման կա, որը սենյակ է իրենից ներկայացնում՝ մահճակալով, հեռուստացույցով, տումբաներով։ 

Բացի այս ամենը, բարոնների հետ թաղում են նաև նրանց ամենաթանկարժեք իրերը։ Այդ իսկ պատճառով գողերի ամենասիրելի վայրը հենց բարոնների գերեզմաններն են։ Չնայած վերջին շրջանում գողություններից խուսափելու համար գնչուները սկսել են գերեզմանների վրա բետոն լցնել, սակայն դա էլ ետ չի պահում գողերին գայթակղությունից։ 


 

Մեկնաբանություններ