Լրահոս

Ամերիկացի կինը շուրջ 2 տարի խնամում էր այս բույսը, մինչև հասկացավ, որ այն արհեստական է

Ամերիկացի կինը շուրջ 2 տարի խնամում էր այս բույսը, մինչև հասկացավ, որ այն արհեստական է

Քայլի Ուիլքսը Կալիֆորնիայից է։ Նրա պատմությունը օրերի ընթացքում ողողել է ողջ համացանցը և դարձել «պատմելիք»։

2 տարի առաջ իր ծննդյան օրը Քայլին նվեր էր ստացել ծաղկամանով էխեվերիա։ Նա բույսը պահում էր պատուհանագոգին և ամեն օր հոգ տանում՝ ջրում, հողը փորում, և ոչ մեկին թույլ չէր տալիս նույնիսկ մոտենալ բույսին։ 

Կարճ ասած, նա հպարտանում էր իր բույսով և, ըստ իրեն, հենց իր ջանքերի շնորհիվ բույսը  շատ լավ տեսք ուներ։ 

Բայց մի գեղեցիկ օր Քայլին որոշում է փոխել բույսի ծաղկամանը  և երբ նա հանում է բույսը հողից, ի զարմանս իրեն պարզում է, որ բույսը արհեստական է, արմատներ չունի։

Քայլին շատ ծանր է տանում այդ բացահայտումը.  կարծես երկու տարի ապրել է խաբեության մեջ։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ չի պատրաստվում դե նետել բույսը, քանի որ երկու տարի շարունակ հոգ է տարել, իսկ ուղղակի դեն նետելը շատ դաժան կլինի նրա համար։

Իր պատմությունով կիսվելով համացանցում, Քայլին շատ ջերմ խոսքեր է ստացել օգտատերերից, բացի այդ օգտատերերից շատերը նրան նվեր են ուղարեկլ բնական էխեվերիա։

Դե ինչ, կարծում ենք այս դեպքից հետո, երբ բույսեր նվեր կստանաք, անպայման ստուգեք դրանց իսկությունը, որ Քայլիի նման տարիներով խաբված չլինեք։

Մեկնաբանություններ