Լրահոս

Ամոթ չէ իմանալը. խորհուրդներ հոգեբան-սեքսապաթոլոգից

Ամոթ չէ իմանալը. խորհուրդներ հոգեբան-սեքսապաթոլոգից

Այսօր կխոսենք առաջին հեշտոցային սեռական հարաբերության մասին՝ էրեկցված առնանդամի ներթափանցումն ու ներհրումը հեշտոցամուտք։ Առողջ սեռական հարաբերություն ունենալու համար միայն ֆիզիակական պատրաստակամությունը բավարար չէ։ Ահա հոգեբանական կարևոր կետեր, որոնց արժե հետևել նախքան հարաբերությունը։

1․ զուգընկերոջ հետ քննարկել թեման․

խոսել պատկերացումների, ցանկությունների, վախերի մասին (էական է դրանք լինեն պարբերակար)։ Շատերը ամաչում են նման խոսակցություններից, չեն իմանում ինչպես խոսել, վախենում են սխալ հասկացված լինելուց ու պիտակավորվելուց։ Այնինչ սեռական հարբերությունները հիմնաքարային են, և նույնքան կարևոր, որքան ապագա ընտանիքի պատկերարացումները։

2․ քննարկել պաշտպանվելու մեթոդները․

կարևոր է զուգընկերոջը համոզեք կրել պահպանակ առաջին հարաբերության ժամանակ։ Շատ տղաներ չեն ուզում հարաբերվել պահպանակով՝ պատճառաբանելով, որ հիվանդ չեն, որ ոչնիչ չեն զգում և այլն։ Քանի որ առաջին ներթափանցումն է, հեշտոցն առավել խոցել է դառնում և միկրոֆլորան պաշտպանելու, սեռավարականեր ձեռք չբերելու, չհղիանալու համար պիտի հարաբերվել պահպանակով։ (Որպես հիշեցում․

ա․ շատ սեռավարկներ կան, որոնք տղամարդկանց մոտ անցնում են առանց ախտանշանների կամ ինկուբացիոն շրջանում որևէ դրսևորում չեն ունենում,

բ․առաջին սեռական հարաբերության ժամանակ հղիանալ կարելի է, սպերման օրգանիզմում մնում է 5 -7 օր, ասեմ ավելին պարտադիր չի սերմնաժայթքումը լինի հեշտոցում, հղիանալ կարելի է նաև արտադրությունից, որը գալիս է նախքան սերմնաժայթքումը, ծառայում է որպես լուբրիկանտ, և որի մեջ էլ կան սերմնաբջիջներ)։ Այնպես որ առաջին հարաբերությունը միայն ու միայն պահպանակով, հասկանում եմ, որ շատ դեպքերում դժվար է լինում համոզել, բայց կարող եք խոսել վերը նշված փաստերի մասին, սեռավարակների վտանգի և այլնի մասին:

3․մի կողմ նետել կարծրատիպերը՝ տոննաներով արյունի, անմարդկային ցավի, մի քանի օր չքայլելու մասին։

Շատ կանայք վախենում են առաջին հեշտոցային հարաբերությունից, քանի որ լսել են բազում միֆեր, թե ինչքան ցավոտ, արյունոտ կարող է լինել հարաբերությունը։ Յուրաքանչյուր կնոջ օրգանիզմ յուրովի է կառուցված, մեկի մոտ կուսաթաղանթը շատ էլաստիկ է, մյուսի մոտ ոչ այնքան, երրորդը ծնվում է առանց կուսաթաղանթի։ Մեկի մոտ գրգռված ժամանակ հեշտոցը շատ է խոնավանում, մյուսի մոտ անհրաժեշտ է լինում օգտագործել լուբրիկանտ, մեկի մոտ կարող է լինել արյուն, մյուսի մոտ ոչ (չնայած արյան առակյությունն էլ վիճելի է, հաշվի առնելով, որ շատ դեպքերում այն վկայում է բռի ու անգրագետ ներթափանցման մասին)։ Երբեք ու երբեք հարաբերության ժամանակ սաստիկ ցավի առկայությունը չի խոսում նորմայի մասին։ Առաջին հարաբերության ժամանակ սովորաբար կարող է լինել դիսկամֆորտ, թեթև ցավ, որը լարվածության
հետևանք է։

4․ Փոխադարձ համաձայնություն․

հատկապես առաջին ներթափանցող հարաբերության ժամանակ շատ կարևոր է հետևել այս կետին։ Երբեմն պրոցեսի ընթացքում կարող եք զգալ, որ չեք ուզում ուղղակի շարունակել, ցավում է, բայց ամաչում կամ վախենում եք ասել դրա մասին զուգընկերոջը։ Պետք է հասկանալ, որ դա ձեր մարմինն է, որ սեքսը երկկողմանի գործընթաց է, որ առողջ ու հաճելի հարաբերության ցուցանիշն է, երբ զուգընկերներից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է դադարեցնել հարաբերությունը։ Առաջին ներթափանցումը կարող է տևել ժամեր, օրեր, անգամ շաբաթներ (եթե իհարկե խոսքը չի գնում վագինիզմի մասին, որը բուժման կարիք ունի)։ Կարևոր է, որ հարաբերվեք այն ժամանակ, երբ պատրաստ եք զգում ՝ անկախ նրանից արդեն մերկ եք, էրեկցված է առնանադմը, ներթափանցել է ամբողջությամբ, թե ոչ։

5 Ալկոհոլի օգտագործումը խորհուրդ չի տրվում․

Շատերը առաջին հարաբերության ժամանակ օգտագործում են ալկոհոլ, մտածելով, որ այն կթեթևացնի ցավը, կհանի լարվածությունը, իրականում ալկոհոլը կարող է հակառակ էֆեկտն ունենալ ու մթագնած գիտկացությամբ հարաբերվելը կարող է ոչ միայն ֆիզիկական խնդիրներ առաջացնել (անցանկալի հղիություն, սեռավարակներ, հեշտոցի վնասվածքներ), այլ նաև հոգեբանական տրավմաներ։ Եթե ամեն դեպքում մտածում եք, որ ալկոհոլը կօգնի, ապա ցանկալի է խմել մի բաժակ, որ մարմնի լարվածությունն անցնի, բայց գիտակցությունը չմթագնի։

Առաջին ներթափանցող սեռական հարաբերությունը մի բան է, որին արժե պատրաստավել նախապես, որի մասին արժե խոսել զուգընկերոջ հետ պարբերաբար, որը պիտի լինի միայն էն դեպքում, երբ երկուսդ էլ պատրաստ եք։ Եթե ամեն բան արվի փոխադարձ հարգանքով, սիրով, համբերատարությամբ, նրբանկատությամբ, ապա ամեն անգամ առաջին հեշտոցային ներթափանցող սեքսի մասին խոսելիս կուզեք նորից կրնկնել և ոչ թե ասել, դե բան էր անցավ, ահավոր ցավոտ էր, էնքան արյուն եկավ, լավա անցավ, հազիվ դիմացա։

Մեկնաբանություններ