Լրահոս

Անակնկալ զարգացումներ կարող են լինել. «Հրապարակ»

Անակնկալ զարգացումներ կարող են լինել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անհատ գործիչների ռեյտինգների ուսումնասիրություններով, հակաիշխանական ճամբարից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, և ընդդիմության ճամբարում հույսեր էին փայփայում, որ նա կմասնակցի ընտրություններին։

Մեր տեղեկություններով, նրան իր ցուցակում պատվավոր տեղ էր նախատեսել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն փորձերը՝ համոզելու Կարապետյանին, որպեսզի մասնակցի ընտրություններին, դեռ հաջողություն չեն ունեցել՝ նա պայքարող տեսակ չէ։ Ըստ ամենայնի, նրա մասնակցությունն ի վերջո կախված է նրանից, թե ինչ կորոշեն ռուսական իշխանությունները։

Ի դեպ, Կարապետյանն այս ընթացքում ավելի շատ Հայաստանում է եղել, ուստի երկրից բացակայելու հետ կապված որևէ խնդիր չի առաջանա, ինչն էլ թերևս հույս էր ներշնչել ընդդիմադիրներին, որ նա ի վերջո կհամաձայնի մասնակցել ընտրություններին։ Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ