Լրահոս

Անհնար է առանց արցունքների. ամուսինը սափրել է քաղցկեղով հիվանդ կնոջ մազերը, իսկ վերջում արտասվել

Անհնար է առանց արցունքների. ամուսինը սափրել է քաղցկեղով հիվանդ կնոջ մազերը, իսկ վերջում արտասվել

ԱՄՆ Արքանզաս նահանգում ապրող ամուսիններ Չարլի և Քելսի Ջոնսոնները որոշել են յուրօրինակ և շատ հուզիչ ֆոտոսեսիա կազմակերպել, որին նայելը  անհնար է առանց արցունքների: 

Այս ընտանիքում դժբախտություն է պատահել, Չարլիի մոտ կրծքի քաղցկեղ է հայտնաբերվել և նրան բժիշկները քիմիաթերապիա են նշանակել: Այժմ նա պայքարում է իր կյանքի համար և հիմնական աջակցությունը ստանում է իր ամուսնուց:

Որպեսզի կնոջ մեջ ուժ և վստահություն ներշնչի սպասվող բուժումների նկատմամբ, ամուսինը՝ Քելսին, ֆոտոսեսիա է կազմակերպել, որի ընթացքում  նա սափրում է կնոջ վարսերը: Հուզիչ լուսանկարները հայտնվել են լուսանկարչի ֆեյսբուքյան էջում:   

Ֆոտոսեսիայի ժամանակ Չարլին որոշել է հագնել նուրբ վարդագույն զգեստ և սեղանի վրա դրել է բոքսի ձեռնոցներ՝ որպես պայքարի նշան: 

Այս լուսանկարներով  կինը փորձել է ոգեշնչել իրեն և իր նման քաղցկեղով հիվանդներին: Համացանցում նրա լուսանկարները կայծակնային արագությամբ տարածվում են օգտատերերի կողմից, որտեղ նրանք  Չարլին առողջություն և ուժ են մաղթում, վստահեցնելով, որ նա կհաղթհարի այդ դժվար փորձությունը: 


 

Իսկ Օդեսսա քաղաքում հաղորդավարուհին սափրել է գլուխը ի աջակցություն քաղցկեղով հիվանդ աղջկա՝

Մեկնաբանություններ