Լրահոս

Աննա Հակոբյանը գարեջո՞ւր է գովազդում

Աննա Հակոբյանը գարեջո՞ւր է գովազդում

Hraparak.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր իր մայրիկի հետ լուսանկար է հրապարակել ու գրել․ «Հինգ ամսվա ընդմիջումից հետո մայրիկիս եմ հանդիպել»։ 

Աննա Հակոբյանի մայրիկը լուսանկարում կրում է սովորական բժշկական դիմակ, իսկ ինքը՝ Հակոբյանը, կրում է հատուկ պատրաստված սև դիմակ, որի վրա Corona գարեջրի շիշ է պատկերված ու կողքը անգլերեն գրած՝ VIRUS: Այսինքն՝ Coronavirus: Այս նկարից ակնհայտ գովազդային արշավի տպավորություն է ստեղծվում, որ վարչապետի տիկնոջ մակարդակով գարեջուր են գովազդում՝ արտասահմանյան, ավելի ստույգ՝ մեքսիկական արտադրության գարեջուր։

Գոնե տեղական լիներ, էլի կմտածեինք՝ Աննա Հակոբյանը բարեգործական հիմունքներով հայկական արտադրանք է գովազդում, բայց այն, որ տիկին Հակոբյանը, զուտ բառախաղ անելով, փաստացի մեքսիկական գարեջուր է գովազդում, առնվազն տարօրինակ է։ Հետաքրքիր է՝ անվճա՞ր է դա անում, բարեգործական հիմունքներո՞վ, միամտաբա՞ր, թե՞ ինչ-որ բանի դիմաց։

Մեկնաբանություններ