Լրահոս

Աննա Հակոբյանը պետք է հարցաքննվի. նա թաքնված լրջագույն դերակատարություն է ունեցել է Արցախյան պատերազմում պարտության առումով. Ղազինյան

Աննա Հակոբյանը պետք է հարցաքննվի. նա թաքնված լրջագույն դերակատարություն է ունեցել է Արցախյան պատերազմում պարտության առումով. Ղազինյան

Աննա Հակոբյանը շատ ավելի կարևոր ու նշանակություն ունեցող գործոն է, քան ամուսինը, «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տիկնոջ դերակատարությանը:

«Պետության ղեկավարի պաշտոնը դե յուրե զբաղեցրած անձն ասաց, որ տիկնոջը գործուղել է հրամանատարական կետում բարոյական աջակցություն ցուցաբերելու գեներալներին: Միայն այդ հանգամանքը ենթակա է քերաիրավական գնահատականի, որովհետև հրամանատարական կետում այդ կինը գտնվելու իրավունք ուղղակի չուներ», - ասաց իրավաբանական գիտությունների թեկնածուն:

Ղազինյանի խոսքով՝ Աննա Հակոբյանն անպայման պետք է հարցաքննվի, որովհետև ունեցել է թաքնված լրջագույն դերակատարություն Արցախյան պատերազմում պարտության առումով:

Մեկնաբանություններ