Լրահոս

Անտակտ մարդկանց սիրելի արտահայտությունները. երբեք չօգտագործեք դրանք

Անտակտ մարդկանց սիրելի արտահայտությունները. երբեք չօգտագործեք դրանք

Ինչպես չթողնել անդաստիարակ ու անտակտ մարդու տպավարություն: Ներկայացնում ենք մի քանի արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում չպետք է օգտագործել կոպիտ  մարդու տպավորություն չթողնելու համար: 

Հղի ե՞ք:
Երբեք չպետք է այդ հարցը տալ: Եթե կինը դեռ ձեզ չի ասել այդ մասին, նշանակում է, նա չի էլ ցանկանում դա քննարկել ձեզ հետ:

Դեռ չե՞ս ամուսնացել կամ երեխաներ չե՞ք ունենալու: Տես, արագացրու, արդեն ժամանակն է:

Երբեք չպետք է մարդկանց թելադրել կամ ասել թե ինչի ժամանակն է այս կյանքում: Դա հաստատ ձեր գործը չէ: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում թե ինչն է իր կյանքում առաջնահերթ: 

Լավ տեսք չունես: Հո հիվանդ չե՞ս:

Մարդկանց մեջ չպետք է կասկած ներշնչել: Գուցե նա այդ օրը լավ չի քնել, գուցե հոգնած է: Ակնարկել մարդուն, որ նա գուցե հիվանդ է, ծայրաստիճան սխալ է: 

Ես կրկնում եմ...

Եթե նույնիսկ  ձեր զրուցակիցը ինչ որ բան չի լսել կամ չի հասկացել, դա ամենևին էլ առիթ չէ նրան նախատելու համար: 

Այդ արտահայությունը որպես կանոն բացասական մթնոլորտ է ստեղծում և հետագա զրույցը հաստատ կառուցողական չի լինի: 

...թե՞  կինդ թույլ չի տալիս

Ամենաթունոտ մեկնաբանություններից, որոնք վերաբերում են ամուսին-կին հարաբերությունների, ավելի լավ է խուսափել: 

Այն ինչ ձեր համար նշանակում է ՙՙկնոջ  կրունկի տակ լինել՚՚, գուցե այդ մարդու համար նշանակում է գնահատել և հարգել իր կնոջը: 

Մեկնաբանություններ