Լրահոս

Ապրիլի 11-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք

Ապրիլի 11-ին  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 966 դեպք (ապրիլի 10-ի դրությամբ՝ 937)։ 

Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։

Գրանցվել է մահվան 13 դեպք։

Ունենք 173 առողջացած (ապրիլի 10-ին՝ 149)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ։ Անցկացված 5144 թեստի պատասխան եղել է բացասական։


 

Մեկնաբանություններ