Լրահոս

Ապրիլի 13-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակված 26 դեպք. գրանցվել է 1 մահ

Ապրիլի 13-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակված 26 դեպք. գրանցվել է 1 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 26-ով և դարձել 1039։ Եվս մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Մահացողը 67 տարեկան է, ով երկկողմանի թոքաբորբ էր և  ունեցել է ուղեկցող հիվանդություն՝ շաքարային դիաբետ։

Բուժվածներն այսօվա դությամբ 211–ն են, փաստացի բուժվողները`814–ը, ընդհանուր թեստավորվել է 7631 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 14 մարդ։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Ապրիլի 11–ին կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։


 

Մեկնաբանություններ