Լրահոս

Ապրիլի 15-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք. գրանցվել է 1 մահ

Ապրիլի 15-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք. գրանցվել է 1 մահ

Հայաստանում ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 15-ի տվյալներով` հաստատվել է կորոնավիրուսի 1111 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 9095 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 797:

Ապաքինվել է 297 անձ: 17 անձ մահացել է:

Գրանցել է մեկ մահ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացածը 66-ամյա պացիենտ է, ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։

Մեկնաբանություններ