Լրահոս

Արա դե վարչապետ ունենք աշխարհը չունի, ազնիվ, շիտակ, գյուղի անապակ առվի ջրի պես. Հրանտ Բագրատյան

Արա դե վարչապետ ունենք աշխարհը չունի, ազնիվ, շիտակ, գյուղի անապակ առվի ջրի պես. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է» - գրում է վարչապետ ՆՓ-ն ֆեյսբուքյան իր էջում (https://www.facebook.com/search/top/…): Արա դե վարչապետ ունենք աշխարհը չունի։ Ազնիվ, շիտակ, գյուղի անապակ առվի ջրի պես։ Մարդն ինչ է ասում. ապրիլին 71.4 հազ աշխատատեղ փակվել էր, մեծ մասը արդեն բացել ենք, դե հիմա շուտով երևի կամ .... ՆՓ-ն ի՞նչ իմանար, որ վիճակագրական ծառայությունը 2020-ի հունվար-ապրիլի համար գրանցել էր գործազրկության անկում 6.1% (համաշխարհային ռեկորդ է)։ - 64651 մարդուց (2019թ) այն իջել էր 60708-ի https://www.armstat.am/file/article/sv_04_20a_141.pdf - Այսինքն 71.4 հազ. աշխատատեղ ե՞րբ էր փակվել որ։ Աշխատատեղերն ավելացել էին....Բա այ սենց էլ աշխատում են։ Սենց էլ կորոնավիրուսի դեմ է պայքարում՝ ազգը
կոտորելով»։

Մեկնաբանություններ