Լրահոս

Առաջիկա օրերին առիթ կունենանք շնորհավորելու միմյանց. բժիշկ Մանասյանը՝ համավարակի նահանջի մասին

Առաջիկա օրերին առիթ կունենանք շնորհավորելու միմյանց. բժիշկ Մանասյանը՝ համավարակի նահանջի մասին

Վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակման տեմպերը նվազել են։ Այս մասին կարծիք է հայտնել բժիշկ Հայկ Մանասյանը։ Նրա խոսքով, հունիսի 17-ից սկսած բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը չի ավելանում։

«7 օր վարակն այլևս չի ավելանում, 7 օր գտնվում ենք կայուն վիճակում։ Համաճարակը նվազելու միտում ունի։ Հուսամ այդ միտումը կվերաճի համաճարակի իսկական նահանջի», – նշել է Հայկ Մանասյանը։

«Քանի որ ամեն նոր հայտնաբերված վարակվածների, բուժվածների և բուժվողների թիվը անկանոն է, որոշեցի գրաֆիկով ներկայացնել պատկերը: Եթե մարդը անալիզ է հանձնում, որպեսզի իմանա ինքը վարակված է վիրուսով, թե ոչ, ապա պատասխանը ստանում է ուշացումով: Այսպիսով եկեք ընդունենք, որ երկու-երեք օր ուշացում է լինում հանձնված օրից մինչև պատասխանի ստացումը: Հետևաբար հիվանդների իրական քանակը մենք իմանում ենք երկու-երեք օրվա տարբերությամբ: Այսինքն, եթե ամսի հինգին հայտարարվում է իքս թվով հիվանդ, ապա դա նշանակում է, որ այդ հիվանդները անալիզը հանձնել են երեք օր առաջ: Սա ընդունեք որպես ի գիտություն»,- ասում է բժիշկը:

Մանասյանը ներկայացնում է իր կազմած թվային գրաֆիկը, որտեղ նշված են մայիսի 7-ի տվյալները և հաջորդաբար նշված է մինչև մայիսի 29-ը: Բժիշկը թվային գրաֆիկով ցույց է տվել այն պացիենտների տվյալները, ովքեր գտնվել են բուժման մեջ: Եվ ըստ բժշկի գրաֆիկի՝ մայիսի 7-ին բուժման մեջ եղել է 1648 պացիենտ, այնուհետև բուժման մեջ գտնվող պացիենտների թվի աճը եղել է մինչև ամսի 17-ը`10818 պացիենտ:

«Յոթ օր առաջ ունեցել ենք 10519 պացիենտ, և որպես այդպիսին՝ աճ չունենք: Մեկ շաբաթվա միջակայքում չունենք վարակի աճ: Եվ բեկման օրն, ըստ թվերի, եղել է տասնյոթը: Ես կանխատեսել էի`չակերտավոր խոստացել էի, որ հունիսի կեսին լինելու է բեկում: Այլևս յոթ օր համաճարակը պրոգրեսիա չի ունենում: Յոթ օր մենք գտնվում ենք կայուն վիճակում, և համաճարակը միտում ունի նվազելու: Հուսամ, այս միտումը կշարունակվի և կվերածվի իսկական նահանջի: Հուսանք, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին առիթ կունենանք շնորհավորելու միմյանց»,- ասաց բժիշկ Մանասյանը:

Մեկնաբանություններ