Լրահոս

«Արդեն ոչ թե սիրուհի, այլ կին». 74–ամյա Պետրոսյանն ամուսնացել է իր 30–ամյա օգնականի հետ (լուսանկար)

«Արդեն ոչ թե սիրուհի, այլ կին». 74–ամյա Պետրոսյանն ամուսնացել է իր 30–ամյա օգնականի հետ  (լուսանկար)

Եվգենի Պետրոսյանի ընկերը հայտնել է, որ երգիծաբանն ու օգնականն ամուսնացել են դեկտեմբերին, բայց հստակ օրը չի նշել։

74 տարեկան երգիծաբան Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի` 30–ամյա Տատյանա Բրուխանովայի հետ։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

«ԿՊ»–ին արտիստի ամուսնության մասին պատմել է զույգի մտերիմներից մեկը։

«Նրանք ամուսնացել են դեկտեմբերի սկզբին», – ասել է Պետրոսյանի ընկերը։

2018թ–ի նոյեմբերին Եվգենի Պետրոսյանը բաժանվել էր կնոջից` Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել էր 33 տարի։ Պետրոսյանի երկրպագուները ամուսնալուծության մեջ մեղադրում էին նրա 30–ամյա օգնական Տատյանա Բրուխանովային։

Երևի իզուր չէ, որ Տատյանան մի քանի օր առաջ Instagram–ի իր էջում հարսանեկան ծաղկեփնջի լուսանկար է հրապարակել։

Պարբերականը նշում է, որ Բրուխանովան դարձել է Պետրոսյանի 5–րդ կինը։


 

Մեկնաբանություններ