Լրահոս

Արդյոք կարելի է ալկոհոլ օգտագործել կրծքով կերակրելու ժամանակ

Արդյոք կարելի է ալկոհոլ օգտագործել կրծքով կերակրելու ժամանակ

Ալկոհոլային խմիչքների օգտագործումն այսօր շատ արծարծվող խնդիր է։ Բնակչության մոտ 90%-ը պարբերաբար օգտագործում է գարեջուր, գինի և ալկոհոլային այլ խմիչքներ, այդ թվում են և կրծքով կերակրող կանայք։ Լակտացիայի շրջանում ալկոհոլի օգտագործումը քիչ ուսումնասիրված հարց է։ Մայրիկները հաճախ են լսում հակասական խորհուրդներ, թե ինչպես է ազդում ալկոհոլը երեխայի վրա։ 

Երբեմն կարող եք լսել կարծիքներ, որ գարեջուրը կամ գինին, ի տարբերություն այլ ալկոհոլային խմիչքների, առողջության վրա դրական ազդեցություն են ունենում, բայց այս մասին տեղեկատվությունը միշտ հակասական է, ուստի եկեք անդրադառնանք ընդհանուր առմամբ ալկոհոլի ազդեցությանը

Ալկոհոլը հեշտությամբ է ներթափանցում մայրական կաթի մեջ։ Հետազոտությունների համաձայն ալկոհոլի չնչին քանակությունն անգամ անցնում է արյան և կաթի մեջ՝ բարձրակետին հասնելով այն խմելուց 30- 90 րոպե հետո։ Այդ թիվը, սակայն, փոփոխական է՝ կախված այդ ընթացքում կերած սննդի քանակից, մոր քաշից և այլ գործոններից։

Հակառակ տարածված կարծիքին՝ ալկոհոլը չի կուտակվում կրծքի կաթում, դրա մակարդակը նվազում է, երբ նվազում է նաև արյան մեջ, կթում չի նպաստում օրգանիզմից ալկոհոլի դուրսբերմանը։ Առհասարակ, հեղուկ խմելը, հանգիստը, կթումը և նմանատիպ այլ գործողությունները չեն արագացում ալկոհոլի դուրսբերման պրոցեսը։ Գարեջուրը, գինին և այլ խմիչքները մի քանի կում խմելու դեպքում չեն վնասում փոքրիկին, սակայն ավել խմելու դեպքում պետք է կերակրումը հետաձգել 6-8 ժամով։

Ալկոհոլը կանոնավոր օգտագործելու դեպքում կողմնակի երևույթնր են ի հայտ գալիս, օրինակ՝ քնկոտություն, թուլություն, երեխայի մոտորային զարգացման հապաղում, նվազ քաշ, ինչպես նաև կաթի հոսքի խնդիր։ Ալկոհոլի ազդեցության վնասակարությունը գնահատելու ժամանակ պետք է հաշվի առնել նաև երեխայի քաշն ու տարիքը։ Որքան փոքր և նվազ քաշով է լինում փոքրիկը, այնքան ուժեղ է լինում ալկոհոլի անգամ քիչ քանակությունը։

Առողջ մնացեք և առողջ պահեք նաև ձեր փոքրիկին։

Մեկնաբանություններ