Լրահոս

Արևի ճառագայթները կարող են «սպանել» կորոնավիրուսը 30 րոպեում․ Daily Mail

Արևի ճառագայթները կարող են «սպանել» կորոնավիրուսը 30 րոպեում․ Daily Mail

Բրիտանական Daily Mail պարբերականը մի հետազոտության է անդրադարձել, ըստ որի՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են 30 րոպեում ոչնչացնել կորոնավիրուսը։

Տարբեր հետազոտությունների համաձայն՝ արևի հզոր ճառագայթները կարող են օդում մնացած կորոնավիրուսային մասնիկների 90 տոկոսն ընդամենը 6 վեց րոպեում, իսկ մակերեսին դիպածները՝ կես ժամում ոչնչացնել։

Հայտնի է, որ կորոնավիրուսի հարուցիչը պաշտպանիչ շերտ ունի, որն անձին վարակելու ընթացքում մարմնի ջերմության շնորհիվ «թուլանում» է։ Երբ արդեն վարակակիրը փռշտում կամ հազում է, արդեն արտաքին մակերես դուրս եկած կորոնավիրուսի այս մասնիկները արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ չորանում և ոչնչանում են։

Որոշ գիտնականներ էլ, իրենց հերթին, կարծում են, որ արևից ստացված վիտամին D-ն է շատ օգտակար կորոնավիրուսի դեմ պայքարում, քանի որ այն խթանում է ավելի ուժեղ իմունային համակարգի ձևավորմանը և օգնում է պայքարել վիրուսների դեմ:

Մեկնաբանություններ