Լրահոս

Արմավիրի մարզում 8–րդ դասարանցի աղջկա են փախցրել (տեսանյութ)

Արմավիրի մարզում 8–րդ դասարանցի աղջկա են փախցրել (տեսանյութ)

Երեկ` հոկտեմբերի 22–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Մարզի գյուղերից մեկում ինչ-որ մեկն անչափահաս աղջկա է առևանգել։

 Հաղորդում ստանալուց հետո անմիջապես մեծ թվով իրավապահներ են ժամանել գյուղ և փորձել գյուղացիներից պարզել կատարվածի մանրամասները։

Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ աղջնակին փախցրել են կարմիր մեքենայով։ Իրավապահներն այդ մեքենան հայտնաբերել են մի քանի գյուղ այն կողմ՝ վթարված վիճակում, սակայն ո՛չ վարորդն է տեղում եղել, ո՛չ աղջնակը։ նրանք հեռացել են անհայտ ուղղությամբ։

Այժմ աղջկա համագյուղացիները, հարազատներն ու իրավապահները համատեղ են գործում՝ նրան արագ հայտնաբերելու համար։

Ըստ տեղեկություններ՝ առևանգված անչափահասը սովորում է գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։

Հայաստանում սա հազավադեպ պատահող երևույթ է՝ հատկապես անչափահաս աղջկա դեպքում, իսկ Օսեթիայում տարածված  ավանդույթ է, բայց ոչ երբեք անչափահաս հարսնացուների դեպքում:  Դիտեք տեսանյութը.

Մեկնաբանություններ