Լրահոս

Արոնյանը երկրորդ ռաունդում ևս պարտվեց ադրբեջանցուն․ գրավեց երկրորդ տեղը

Արոնյանը երկրորդ ռաունդում ևս պարտվեց ադրբեջանցուն․ գրավեց երկրորդ տեղը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2778) երկրորդ տեղը գրավեց արագ շախմատի Airthings Masters օնլայն մրցաշարում:

Եզրափակիչի երկրորդ ռաունդում ևս հայ գրոսմայստերը պարտվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին (2758): Առաջին և երրորդ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, իսկ երկրորդում հաղթեց Ռաջաբովը:

Երկրորդ տեղ գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 40 հազար դոլար պարգևավճար: Փլեյ-օֆֆի նախորդ 2 տուրերում Արոնյանը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Հիկարու Նակամուրային ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Հիշեցնենք, որ Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:

Մեկնաբանություններ