Լրահոս

Արտաշատի խանութներից մեկում մանրը վերադարձնում են «սավոկով» (տեսանյութ)

Արտաշատի խանութներից մեկում մանրը վերադարձնում են «սավոկով» (տեսանյութ)

Արտաշատ քաղաքում աշխատող գանձապահը խուսափում է մետաղադրամը ձեռքից ձեռք փոխանցել և գտել է գնորդից 1 մետր հեռավորություն պահելու ձևը։

Արտաշատում նույնպես պաշտպանվում են կորոնավիրուսից` կանխելով հիվանդության տարածումը։ Facebook սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես են խանութում իրար հետ շփվում գնորդներն ու գանձապահը։

Օգտատերն իր հրապարակած տեսանյութը վերնագրել է այսպես. «Ամենաապահով Արտաշատ»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է գանձապահը զգուշանում ու մանրը գնորդին փոխանցում գոգաթիակով։ Չնայած դրան, խանութում մթնոլորտը լարված չէ` այդ ընթացքում ասում–խոսում են, ծիծաղում։



 

Մեկնաբանություններ