Լրահոս

«Ասացի՝ միակ ելքը ձեր հրաժարականն է». Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը տեւել է մի քանի րոպե

«Ասացի՝ միակ ելքը ձեր հրաժարականն է». Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը տեւել է մի քանի րոպե

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը տեւել է ընդամենը մի քանի րոպե:

Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հանդիպումը երկար չէր կարող տեւել, ես իմ դիրքորոշումը, որը ասել եմ հրապարակային, նույնը ասացի վարչապետին, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասացի, որ դուք չպետք է լինեք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Երբ որ դա ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք: Իմ դիրքորոշումը չի փոխվել, ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել»,-ասաց նա:

Ծառուկյանը հրաժարվեց ասել, թե ինչ է պատասխանել Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ավելի վաղ ԲՀԿ-ն խմբակցության նիստ էր հրավիրել, իսկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ապա նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Երկկողմ այս հանդիպման օրակարգում, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման է:

Մեկնաբանություններ