Լրահոս

Աշխարհահռչակ մոդելյեր Պիեր Կարդենը վաճառքի է հանել Եվրոպայի ամենաթանկ վիլլան

Աշխարհահռչակ մոդելյեր Պիեր Կարդենը վաճառքի է հանել Եվրոպայի ամենաթանկ վիլլան

Աշխարհահռչակ մոդելյեր Պիեր Կարդենը վաճառքի է  հանել Եվրոպայի ամենաթանկ վիլլան՝ Palais Bulle-ն, որը գտնվում է Լազուրային ծովափին։

Վիլլան շատ հետաքրքիր և յուրօրինակ տեսք ունի, այն կարծես այլմոլորակային կառույց լինի։ Պիեր Կարդենը այս տարածքը ձեռք է բերել դեռևս  90-ականներին, իսկ այսօր շքեղ այս վիլլան մոդելյերը վաճառում է 305 միլիոն եվրոյով։

Այս հսկա տարածքում ինչ ասես, որ չկա։ Բնակելի հատվածն ունի 11 զուգարան, 10 ննջասենյակ, լոնջ-զոնաներ, հյուրասենյակ։ Բոլոր սենյակներն էլ ձևավորված են ժամանակակից դիզայներների ձեռքերով։

Այս տանը ուղիղ գծեր չկան, տան բոլոր սենյակները կլոր են, նույնիսկ տան գույքը՝ անկողինները, բազմոցներն ու բազկաթոռ ու սեղաներն են կլոր։

Դե ինչ հետաքրքրեց, գուցե մտածեք այս շքեղ տեսարանով շքեղ վիլլան գնելու մասին։

 


 


 


 


 

Մեկնաբանություններ