Լրահոս

Աշխարհի ամենաերկար լիմուզինը. այն գրանցվել է ռեկորդների գրքում (տեսանյութ, լուսանկար)

Աշխարհի ամենաերկար լիմուզինը. այն գրանցվել է ռեկորդների գրքում (տեսանյութ, լուսանկար)

Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական տվյալներով աշխարհի ամենաերկար մեքենան լիմուզինն է, որն ունի 26 անիվ։ Մեքենայի երկարությունը 30.5 մետր է։ 

Լիմուզինի հիմնական նշանակությունը ոչ թե քաղաքում շրջելն էր, այլ ֆիլմերում և ցուցահանդեսներում մասնակցելը։ Մեքենան նախագծվել Կալիֆորնիա նահանգի Բըրբենք քաղաքում։ Հեղինակը Ջեյ Օրբերգն է։ Մեքենայում կարող է տեղավորվել ավելի քան  50 մարդ։

Իհարկե 1986 թվականի ստեղծված այս մեքենան ժամանակին ապշեցրել է  շատերին, սակայն այն այսօր լքված և մոռացված է։  Պարբերաբար փորձել են մեքենան վերանորոգել, նոր տեսք հաղորդել, սակայն այն այդքան էլ մեծ հետաքրքրություն ու պահանջարկ չի ձևավորել։ 


 


 


 


 


 

Մեկնաբանություններ