Լրահոս

Աշխարհի ամենաթանկ iPhone-ը՝ ոսկուց և ադամանդապատ. աչքդ չես կարող կտրել այս գեղեցկությունից (տեսանյութ, լուսանկար)

Աշխարհի ամենաթանկ  iPhone-ը՝ ոսկուց և ադամանդապատ. աչքդ չես կարող կտրել այս գեղեցկությունից (տեսանյութ, լուսանկար)

Caviar ռուս-իտալական ընկերությունը, որը զբաղվում է սմարթֆոնների զարդարմամբ,  ներկայացրել է Caviar Solarius Zenith iPhone 11 Pro մոդելը։

Այն պատրաստված է 24 կարատանոց ոսկուց և զարդարված 137 ադամանդով։ 

Իսկ ամենաօրիգինալը՝  հեռախոսի հետևի մասն է։ Այն իրենից ներկայացնում է  մեխանիկական ժամացույց, ինչն առավել յուրահատուկ է դարձնում մոդելը և աշխարհում դարձնում ամենաթանկ հեռախոսը։

Ըստ դիզայներական մտահղացան՝ հեռախոսի պատյանին պատկերված են արեգակնային համակարգը, իսկ կենտրոնում՝ Արևը: Այն խորհրդանշում է մեծ դեղին ադամանդը:

Caviar Solarius Zenith iPhone 11 Pro մոդելի  գինը տատանվում է 100 000-120 000 դոլարի սահմաններում:


 


 

Մեկնաբանություններ