Լրահոս

Աշխարհում միակ ալբինոս օրանգուտանին գտել են (տեսանյութ)

Աշխարհում միակ ալբինոս օրանգուտանին գտել են (տեսանյութ)

Աշխարհում միակ լսնամաշկ օրանգուտանին ողջ և առողջ տեսել են Ինդոնեզիայի Բոռնեո կղզու անտառում: Այդ մասին հաղորդել է NDTV կայքը։ Գյուղի բնակիչներն Ալբա անունով կապուտաչյա եւ բաց մազածածկով պրիմատին պահում էին վանդակում: Կենդանապաշտպաններն էգ օրանգուտանին վերեցրել են 2017 թվականին: Երբ 2018 թվականի վերջին նրանք հասկացել են, որ Ալբան կարող է ինքուրույն բույն շինել եւ սնունդ հայթայթել, որոշել են նրան բաց թողնել վայրի բնության մեջ:

Մարտ ամսվա սկզբին Բոռնեոյի Օրանգուտանների գոյատեւման ֆոնդը մոնթորինգի է ենթարկել երեք օրանգուտանի, որոնց նույնպես վերջերս էին բաց թողել ազատության մեջ, և հայտնաբերել են, որ Ալբան ողջ և առողջ է:

Մեկնաբանություններ